ԱՆ. Մահացել են 62 և 90 տարեկան պացիենտներ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ անցած օրվա ընթացքում կորոնովիրուսի հետևանքով մահացած պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մահացածների թիվն այսօր հասել է 22-ի։ Նրանք հիմնականում ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով
Հարակից հրապարակումներ`
- 20.04.2020. 48 նոր վարակակիր, 35 առողջացած, երկու մահ
- ԱՆ. Մահացել է 75-ամյա կին պացիենտ
- 18.04.2020. 47 նոր վարակակիր, 121 առողջացած, մեկ մահ
- ԱՆ. Կորոնավիրուսից մահացել է 58-ամյա տղամարդ
- 17. 04.2020. 42 նոր վարակակիր, 44 առողջացած, 1 մահ
- ԱՆ. Կորոնավիրուսից մահացածը 73-ամյա տղամարդ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան