
Թրամփը կօգնի Իրանին, բայց մի պայմանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանին «կորոնավիրուսային օգնություն» կտրամադրի, ինչպիսիք են օրինակ թոքերի արհեստական օդափոխրիչները, «եթե նրանք խնդրեն»:
«Եթե Իրանը օգնության կարիք ունի, ես պատրաստ կլինեի ինչ-որ բան անել, եթե նրանք ցանկանան, եթե նրանք խնդրեն դա»,- ասել է Թրամփը։
Թրամփը նաև նշել , որ Իրանը շատ է տուժել, սակայն կասկած է հայտնել, որ ներկայացված թվերը ճիշտ են։
«Երկրի հաղորդված թվերը, ակնհայտորեն,… ճիշտ թվեր չէին»,-ասել է Թրամփը:
Ինչպես գրում է The Hill-ը, Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, Իրանը հայտնել է երկրում հաստատված կորոնավիրուսների 82.211 դեպքի մասին, ինչը հանգեցրել է 5118 մահվան:
Ավելի վաղ` մարտին, Իրանը հրաժարվել էր ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության առաջարկից, ասելով, որ եթե երկիրը ցանկանա օգնել, ապա կվերացնի պատժամիջոցներն Իրանի դեմ:
Թրամփը նաև առաջարկել է, որ Իրանի առաջնորդները «խելացի լինեն և գործարք կնքեն ԱՄՆ-ի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին