Իրանի ԱԳՆ.ԱՄՆ-ն ինքն օգնության կարիք ունի
ԱՄՆ-ն ինքը բժշկական սարքավորումների և մարդասիրական օգնության կարիք ունի, մինչդեռ նախագահ Թրամփն առաջարկում է թոքերի արհեստական օդափոխման սարքեր մատակարարել Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ արձագանքելով Թրամփի հայտարարությանը։ Այս մասին գրում է Gazeta-ն։
«Իրենք ունեն բժշկական սարքավորումների և օգնության կարիք: Թրամփին չի հաջողվի օգտվել ստեղծված իրավիճակից», - ասել է Մուսավին:
Պաշտոնյան ավելացրել է, որ Թրամփը փորձում է շահարկել համաճարակի հետ կապված իրավիճակը, և Իրանը չի բանակցելու, «քանի դեռ Միացյալ Նահանգները չեն դադարեցրել տնտեսական ահաբեկչությունը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին տրամադրել թոքերի արհեստական օդափոխման սարքեր, որոնք կօգնեն պայքարել COVID-19 համաճարակի տարածման դեմ, եթե նրանք խնդրեն։