Լուսինե Քոչարյանը՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ 469 – Ա որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Լուսինե Քոչարյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին, Երևանում:
1994-2000 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում, 2000-2001-ին` Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում անցել է ինտերնատուրա:
2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել Հանրային առողջության մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշի տարածքային կենտրոնում` որպես համաճարակաբան:
2009-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում` որպես գլխավոր մասնագետ:
2013-2014 թվականներին շարունակել է աշխատանքային գործունեությունը առողջապահության նախարարությունում` զբաղեցնելով Հանրային առողջության բաժնի պետի պաշտոնը:
2014–2018-ին եղել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարը:
2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը:
2019թ․ հուլիսից եղել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար` դեկտեմբերից համատեղելով նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը:
Լուսինե Քոչարյանն իրականացնում է նաև դասախոսական աշխատանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և հետազոտական աշխատանք Հայաստանի ամերիկյան համալսարնում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան