Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին
Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ընթացակարգերի համաձայն, Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին:
Մարտին Գալստյանի հակիրճ կենսագրականը
Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին:
1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար: 2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն և կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:
Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Մարտին Գալստյանը 104 կողմ, 15 դեմ ձայներով ընտրվեց ԿԲ նախագահ
- ԿԲ նախագահի ընտրությանը պատգամավորները կներկայանան իրենց գրիչներով
- Մոտավորապես 525 հազար վարկ է վերանայվել և հետաձգվել բանկերի կողմից. ԿԲ նախագահի թեկնածու
- Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյան
- ԱԺ լիագումար նիստում կքննարկվի ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին