Պեսկով. Պուտինի համար հեշտ չէր որոշում կայացնել` Հաղթանակի շքերթը հետաձգելու վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեշտ չէր որոշել Հաղթանակի շքերթի հետաձգումը: Այս կարծիքը հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրի ժամանակ: Այս մասին գրում է Tass-ը։
«Իհարկե, նախագահի համար, հավանաբար, հեշտ չէր այդպիսի որոշում կայացնել, բայց նրա համար առաջնայինը մարդկային առողջությունն է», - ասել է Կրեմլի խոսնակը:
Նա նշել է, որ մայիսի 9-ը Պուտինի համար սուրբ տոն է: Պեսկովը վստահություն է հայտնել, որ Հաղթանակի տոնը «միևնույն է, բոլորը տոնելու են»:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվա շքերթը և Անմահ գնդի երթը տեղի կունենան այս տարի ոչ թե մայիսի 9-ին, այլ ավելի ուշ, երբ կորոնավիրուսի սպառնալիքը նահանջի: