Պուտինը հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է, և ոչ միայն Մոսկվայում, սակայն իշխանություններն այնպես էին պատրաստվել, որ գործընթացը հնարավոր է եղել դանդաղեցնել։ Այս մասին գրում է Ria-ն։
«Դուք գիտեք, որ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, համաճարակի տարածումը, ցավոք, շարունակվում է, աճում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը, և ոչ միայն Մոսկվայում, որը առաջինը բախվեց սպառնալիքին, բայց մենք՝ ձեզ հետ միասին հասկացանք, մենք գիտեինք և մենք պատրաստվում էինք դրան: Մենք գիտեինք, որ համաճարակը կսկսի թափանցել այլ շրջաններ», - ասել է Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնությունում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ, ցավոք, դա նույնպես պատահեց, սակայն կանխարգելիչ միջոցների շնորհիվ հնարավոր է եղել տարածումը դանդաղեցնել։
Նշենք, որ նախօրեին ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի նոր 4268 դեպք, որը 1792-ով պակաս է մեկ օր առաջվա տվյալներից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան