Տնտեսական ճգնաժամի պատճառով ԵՄ-ում ռիսկի տակ է դրվել 59 միլիոն աշխատատեղ
Եվրոպական միությունում, կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով ռիսկի տակ է դրվել գրեթե 59 միլիոն աշխատատեղ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «McKinsey and Company» խոհրդատվական ընկերության վերլուծությանը։
Հրապարակման համաձայն, ստեղծված իրավիճակը կարող է ազդել ԵՄ մասնավոր հատվածի քառորդ մասի վրա։
Վերլուծաբանների կարծիքով ՝ ամենամեծ հարվածը կհասցվի սննդի ոլորտին, ինչպես նաև բնակարանային և հյուրանոցային ոլորտներին, որտեղ կենտրոնացած է ռիսկային գոտում գտնվողաշխատատեղերի 74% -ը:
Ըստ «հոռետեսական սցենարի», ԵՄ-ում գործազրկությունը կարող է կրկնապատկվել մինչև 2021 թվականը, և դժվար թե մինչև 2024 թվականը տնտեսությունը վերադառնա նախաճգնաժամային մակարդակին։