Սպորտ 18:14 20/04/2020 Հայաստան

Մարզական աշխարհն ապացուցեց, որ համերաշխ է

Հասարակությունը սկսել է  համակերպվել COVID-19- ի արագ տարածմանն աշխարհում, իսկ ՄՕԿ-ն ու Տոկիոն ուշադրությամբ հետևում են համաճարակի ընթացքին։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, «Տոկիո 2020»-ի  մեկ տարով  հետաձգումը որոշվել է շահագրգիռ կողմերի լիարժեք փոխհամաձայնության հիման վրա։ ՄՕԿ-ի օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Քրիստոֆ Դուբին հետևյալ մեկնաբանությունն է արել. «Երբ արդեն հաստատվել է խաղերի նոր ժամանակացույցը , միջոցառման տեղափոխման  գործնական աշխատանքները  նոր թափ են ստանում»։

Մարզիկների առողջությունը

Նշվում է, որ մարզիկների  առողջության և բարեկեցության  մտահոգությունը դարձել է խաղերի հետաձգման  հիմնական դրդապատճառը։ 206 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 11 հազար  մարզիկ- մարզուհիներ սպասում էին օլիմպիական խաղերի մեկնարկին: Նրանք մի քանի տարի  մարզվել ու նախապատրաստվել էին քառամյակի գլխավոր մարզահանդեսին։ Մասնակիցների  57 տոկոսը որակավորվել է  և  հավաստիացել է , որ հաջորդ տարի ուղեգրերը  ուժի մեջ կլինեն։ Այժմ բոլորը ստիպված են վերակառուցել իրենց  ծրագրերը։

Սա  բարդ է, քանզի շատ երկրներում կորոնավիրուսի պատճառով կարանտին է հայտարարված։ Հատկապես ծայրաստիճան դժվար է թիմային, խաղային մարզաձևերի համար:

Մարզական օրացույցը

Ճգնաժամի հետ կապված միջազգային ֆեդերացիաներն ու պրոֆեսիոնալ լիգաներն արդեն բախվել են դժվարին ընտրության հարցին : Նրանք  պետք է կարողանան ճշգրտել իրենց մրցումային օրացույցները և համապատասխանեցնեն  խաղերի նոր ժամկետներին:

Մարզական աշխարհն ապացուցեց, որ համերաշխ է։  Որոշ ֆեդերացիաներ արդեն որոշել են մինչև 2022 թվականը հետաձգել աշխարհի առաջնությունները: Դա նյութատեխնիկական և ֆինանսական խնդիրներ է առաջացրել , ինչը լրացուցիչ անորոշություն է ստեղծել մարզիկների համար:

Օլիմպիական ժամանակացույց

Ծրագրում ընդգրկված է 33 մարզաձև, 339 մրցաշար պետք է անցկացվի 42 մրցաասպարեզներում: ՄՕԿ-ի և նրա գործընկերների համար առաջնային խնդիր է  մարզավայրերի զբաղված չլինելը այդ ժամանակահատվածում: Ամեն ջանք պետք է  գործադրվի, որպեսզի մարզական միջոցառումների ժամանակացույցը հնարավորության դեպքում անցկացվի  նույն մարզահամալիրներում:

Օլիմպիական գյուղ

Կազմակերպիչների համար գերակայություն է  օլիմպիական գյուղի անվտանգության ապահովումը: Սովորաբար, ցանկացած խաղերի  «սիրտը»  համարվում է օլիմպիական ավանը։ Դա  մարզիկների տունն է դառնում խաղերի ողջ  ընթացքում: Բացի հյուրանոցներից,  այն ունի նաև բժշկական հաստատություն, երկհարկանի ճաշարան` 18.500 մ քառակուսի  մակերեսով, ինչպես նաև հանգստի վայրեր, մարզադահլիճներ և այլն:

Գործընկերներ և մատակարարներ

ՄՕԿ-ի  14  և հյուրընկալող երկրի 67 գործընկերներ պատրաստվում էին ապահովել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ՝ խաղերի սահուն ընթացքն ապահովելու համար: Տեխնոլոգիա, տրանսպորտային միջոցներ, ֆինանսական և լոգիստիկ ծառայություններ, սննդի և խմիչքների մատակարարներ։  Այս գործընկերները նախօրոք ծրագրել էին իրենց գործունեությունն ու մատակարարման ցանցերը և պատրաստվել առաքումներին:

Հեռարձակում և ԶԼՄ-ներ

Օլիմպիական խաղերի առանձնահատկություններից մեկն այն  է, որ դրանք հեռարձակվում են ամբողջ աշխարհում և մարդիկ  հնարավորություն են ստանում  մրցումները դիտելու   թվային կամ գծային հարթակներում։

Հեռարձակողները, նախապես , տարիներ առաջ, իրենց ժամանակացույցը, հարմարեցնում են համաշխարհային սպորտի օրացույցին։ Դա, և գովազդատուների ժամանակացույցը  պետք է վերանայվի։

Բացի այդ, խաղերի ընթացքում  պայմանագրային անձնակազմը և սարքավորումները  պետք է հասանելի  լինեն։  Դա նոր իրավիճակում որոշակի դեր կունենա։

Լրատվամիջոցների շուրջ  25 հազար հավատարմագրված անձինք պետք է օգտվեին  «Տոկիո – 2020»-ի  կայքից: Ճապոնիայի ամենամեծ կոնֆերենց դահլիճը, որը զբաղեցնում  է 265,700 մ քառակուսի  տարածք, պետք է դառնար լուսաբանման միջազգային կենտրոն։

Օլիմպիական խաղերի կամավորներն ու աշխատակիցները

Օլիմպիական  խաղերը չի կարելի պատկերացնել  առանց աշխատանքային թիմի և գործին նվիրված  կամավորականների: Պլանավորվել էր ներգրավել 150 հազար աշխատողների, կամավորների և կապալառուների, որոնց մեծ մասն արդեն համալրված է: Ոմանք արդեն սկսել էին  աշխատանքը։ Կազմկոմիտեն կներդնի բոլոր ջանքերը ՝ արդեն իսկ գրանցված կամավորներին պահելու համար, բայց հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա հավաքագրել նոր մարդկանց։

Հանդիսականներ

Նրանք ցանկացած օլիմպիական խաղերի առանցքային մասն են համարվում: Միլիոնավոր մարդիկ արդեն գնել էին տոմսեր։  Ոմանց  համար դա  իրենց կյանքի միակ հնարավորությունն էր։
Ոմանք արդեն պայմանավորվել էին,  նախատեսել էին  գործուղումներ, էքսկուրսիաներ,  միջոցառումներ, որոնք համընկնում են  նոր վիճակին։ Շուրջ  4,48 միլիոն տոմս արդեն վաճառվել է Ճապոնիայում։ Կազմկոմիտեն նախատեսում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի  վաճառված տոմսերը մնան ուժի մեջ։ Տոմսերի արժեքի փոխհատուցման և դրանց վերավաճառքի հետ կապված նյութատեխնիկական ապահովումը լրացուցիչ դժվարություններ կստեղծի:

Դժվար է, բայց հնարավոր է

Այժմ բոլոր կողմերի խնդիրն է մեկ տարվա ընթացքում վերակառուցել  անելիքը: Մեկնաբանելով առաջացած  բարդություննները՝ Դուբին բացատրել է. «Ակնհայտ է, որ այս ամենը հնարավոր չէ,  եթե միասնական չլինեն  բոլոր կողմերը:  Օլիմպիական շարժումը   ուժեղ է և համերաշխ: ՄՕԿ-ը , օլիմպիական ընտանիքն ամենաբարձր մակարդակում   համատեղում են բոլոր հնարավորություններն ու պարտավորությունները։

Իհարկե խաղերի  հետաձգումը ցանկալի  չէ, բայց ունենք բոլոր պայմանները միջոցառումը  բարձր մակարդակով անցկացնելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}