
Նիկոլ Փաշինյանի՝ «մեծ հիասթափության» քարտեզը
Ովքե՞ր ունեն ներկա իշխանությունից հիասթափվելու պատճառ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է «մեծ հիասթափության» քարտեզը:
Ըստ վարչապետի իշխանությունից հիասթափվելու առիթ ունեն թե արևմտամետերը, թե ռուսամետները:
«Արևմտամետերն, որոնք հավատացել են, կամ հույս են ունեցել, թե Հայաստանում հեղափոխություն է արել արևմտամետ ուժը, հիասթափվելու հնարավորություն ունեն, քանի որ իրականում արևմտամետ ուժ ՀՀ իշխություն չի եկել»,- ասաց վարչապետը, նշելով, որ նույն առիթն ունեն նաև ռուսամետ ուժերը:
Անդրադառնալով հիասթափություն ապրած այլ խմբերին, մասնավորապես, օլիգարխիային Փաշինյանը նշեց.
«Հիասթափության առիթ ունի օլիգարխիան, որը զրկվել է արտոնություններից: Այն մարդիկ, ովքեր հեղափոխությունից առաջ երթևեկում էին ավտոշարասյուներով, հիմա չեն երթևեկում: Իշխանությունն այսօր մեծահարուստներին ոչ մի հարցով չի դիմում, հետևաբար, առևտուրների և կոմպրոմիսների որևէ առիթ չունի: Նախկին օլիգարխիան էլի հիասթափվելու պատճառ ունի»:
Հաջորդն, ըստ վարչապետի, լրատվամիջոցներն են, որոնք սնվել են պետական աղբյուրներից:
«Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի պետական աղբյուրներից, ունեն հիասթափվելու առիթ: Այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին, չի էլ վճարում լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների զգալի մասը հիասթափվելու պատճառներ ունեն, շատ մեծ մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս իրավիճակը երկար չի կարող տևել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև սփյուռքի որոշ կառույցների հիասթափությանն անդրադաձավ, որոնց հետ այժմ իշխանությունը չի համագործակցում:
«Մեծ հիասթափության» քարտեզում տեղ է զբաղեցնում նաև հոգևորականությունը: «Հոգևոր կյանքը արժեքների և գաղափարների սերմանման առումով ունի մեծ բացեր: Այսօրվա մեր հոգևոր կյանքը արդյո՞ք մեզ մոտեցնում է Աստվածաշնչին, վստահ չեմ, որ կարող եմ դրական պատասխան տալ»,-եզրափակեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին