Իրանի արտգործնախարարը մեկնում է Սիրիա՝ քննարկելու անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
Չնայած նրան, որ կորոնավիրուսով պայմանավորված արտերկիր գործուղումները հազվադեպ են դարձել այսօր, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մտադիր է սիրիացի պաշտոնյաների հետ քննարկել ահաբեկչության դեմ պայքարը և այլ հրատապ հարցեր: Այս մասին գրում է RT-ն։
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբաս Մուսավիի, Զարիֆը կմեկնի Դամասկոս այսօր: Նախատեսվում է, որ նա հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և արտգործնախարար Ուալիդ ալ-Մուալեմի հետ:
Մուսավին այցի հետ կապված շատ մանրամասներ չի հայտնել, ասելով, որ այն կենտրոնանալու է միայն Սիրիայում ընթացիկ զարգացումների, երկկողմ կապերի և ահաբեկչության դեմ պայքարի վրա:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին անգամ Զարիֆը Սիրիայում էր, անցյալ տարվա ապրիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին