Իսրայելցիները դուրս են եկել բողոքի ակցիայի ընդդեմ Նեթանյահուի՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը
Ավելի քան 2000 իսրայելցիներ նախօրեին դուրս էին եկել Թել Ավիվի փողոցներ՝ ցույցեր անցկացնելով ընդդեմ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ իր գլխավոր հակառակորդի հետ «արտակարգ իրավիճակի» կառավարություն ձևավորելու փորձերի դեմ և մեղադրելով նրան, որ կորոնավիրուսային ճգնաժամը օգտագործում է կոռուպցիայի մեղադրանքով հետապնդումից խուսափելու համար: Այս մասին գրում է ABC News-ը։
Ցուցարարները դիմակներ էին կրում և հիմնականում հեռավորություն էին պահում միմյանցից՝ կորոնավիրուսային սահմանափակումների կանոններին համապատասխան։ Ցուցարարները քննադատում էին Նեթանյահուի հնարավոր գործընկերությունը մրցակից Բենի Գանցի հետ:
Անցած տարվա երեք ընտրությունների քարոզարշավի ժամանակ Գանցը խոստացել էր, որ երբեք չի նստի բանակցությունների Նեթանյահուի հետ կառավարություն կազմելու համար՝ վերջինիս իրավական խնդիրների պատճառով, անցյալ ամիս հայտարարեց, որ ընդունել է վարչապետի առաջարկությունը՝ ստեղծել «արտակարգ» կառավարություն՝ կորոնավիրուսով զբաղվելու համար: Այս հայտարարությունը զայրացրեց Գանցի կողմնակիցներից շատերին։
Նշվում է, որ Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել խարդախության, արդարադատության խախտման և կաշառքի ընդունման համար: Նա հերքում է մեղադրանքները և ասում, որ ինքը թշնամական լրատվամիջոցների և ագրեսիվ ոստիկանության և դատախազների զոհն է:
Ցուցարարները Նեթանյահուին մեղադրում են ճգնաժամը շահագործելու մեջ` դատական քննությունից խուսափելու և իր երկարատև կառավարումն ամրապնդելու համար:
Ցուցարարները վանկարկում էին «ժողովրդավարություն» և վարչապետին մեղադրում էին երկրի ժողովրդավարական ինստիտուտները վտանգելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին ձախողվել է
- Նեթանյահուն Իսրայելում հայտարարել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ
- Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- Իսրայելի նախագահը Բենի Գանցին հանձնարարել է կառավարություն կազմել
- Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր նկատմամբ մեղադրանքներն համարում է «հեղաշրջման փորձ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին