Հենրիխ Մխիթարյան. «Ռոմա»-ում ինձ ավելի շատ են վստահում
Իտալական «Ռոմա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Великий футбол»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն հաջողվել է ընդհանուր լեզու գտնել «Ռոմայի» մարզիչ Պուլու Ֆոնսեկայի հետ։ Այս մասին գրում է footballua.tv-ն։
«Ես բավականություն եմ ստանում համատեղ աշխատանքից, որովհետև նա լավ է հասկանում ֆուտբոլը։ Պորտուգալուցու հարձակողական խաղաոճը իմ սրտով է։ Ամեն օր ես նրանից սովորում եմ»,- ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այժմ դադարեցված են բոլոր առաջնություններն ու մարզումները։
Մխիթարյանի խոսքով, իրենց ասել են, որ ցանկանում են մարզումները սկսել մայիսի 4-ից, սպասում են պաշտոնական տեղեկատվության։
Հարցին, թե ինչո՞վ է Իտալիան տարբերվում այն երկրներից, որտեղ նախկինում խաղացել է, Մխիթարյանը պատասխանել է. «Իտալիայում մարդիկ ավելի շատ կենտրոնացած են մարտավարության վրա, շատ ուժային ֆուտբոլ է։ Այստեղ ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, ինձ հաճելի է այստեղ խաղալը։
«Ռոմա»-ում ինձ ավելի շատ են վստահում, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և «Արսենալ»-ում։ Մանչեսթրի կազմում 3 տիտղոս ենք նվաճել, ինչը համարում եմ հաջողություն: «Արսենալ»-ի կազմում ինչ-որ բան չստացվեց: Ունաի Էմերին և ես տարբեր պատկերացումներ ունեինք խաղի մասին: Այդպես էլ է պատահում: Ես շարունակեցի և երջանկություն գտա այլ վայրում»:
«Արսենալ»-ից ցանկանո՞ւմ ես վերադառնալ Լոնդոն, թեև հայտնի է, որ «Ռոմա»-ն ցանկանում է գնել քո պայմանագիրը հարցերին ի պատասխան Մխիթարյանն ասել է. «Ամեն ինչ կախված է պանդեմիայի իրավիճակից։ Ժամանակը ցույց կտա։ Ներկա պահին ես ինձ լավ եմ զգում Հռոմում»։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը հորդորում է մնալ տանը
- Խոակին Կապառոս. Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական
- «Ռոման» և «Արսենալը» շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տեղափոխման հարցով
- Մխիթարյան. Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին
- «Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին
- Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին