Թուրքիան Covid-19-ի գրանցված դեպքերով անցել է Իրանից ու Չինաստանից
Թուրքիայում հաստատված կորոնավիրուսի դեպքերը հասել է 86,306-ի՝ առաջ անցնելով Իրանին ու գրանցելով ամենաբարձր ցուցանւշը Մերձավոր Արևելքում, այնուհետ նաև Չինաստանին։ Այս մասին գրում է arabnews-ը։
Թուրքիայում վարակի առաջին դեպքը գրանցվեց մարտի 10-ին, այժմ այն ունի ամենաբարձր ցուցանիշը Եվրոպայից և ԱՄՆ-ից դուրս և Մերձավոր Արևելքում ամենաշատ տուժած երկիրն է, և աշխարհում 7-րդ վատթարագույնը:
Առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոչան ասել է, որ մահացել է ևս 127 մարդ՝ մահվան դեպքերը հասցնելով 2.017-ի:
Անցյալ հանգստյան օրերին 31 քաղաքներ, ներառյալ մայրաքաղաք Անկարան և Ստամբուլը, երկրորդ անգամ էին հայտնվել փակման մեջ, այն բանից հետո, երբ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հանգստյան օրերի պարետային ժամերը կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Առաջին պարետային ժամը ներկայացվեց երկու ժամ առաջ կատարված ծանուցմամբ՝ տարածելով զայրույթ: