Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել
«Ըստ էության, այո, թավիշն ու վենդետայի բացակայությունը մեր գաղափարախոսությունն է եղել ու շարունակում է մնալ։ Այդպիսի գաղափարախոսությամբ երկիրը կառավարելու մանդատ ստացել ենք ժողովրդից»,- երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, հեղափոխությունը շանս է բոլորի համար փոխվել դեպի լավը, այդ թվում գրեթե բոլոր պետական պաշտոնյաների համար, ովքեր իրենք իրենցով կոռուպցիայի սիմվոլ չեն եղել. «Հեղափոխությունից հետո այդ շանսը ստեղծվել է բոլորի համար, բոլորը պետք է ունենան շանս նոր Հայաստանում ապրելու, նոր Հայաստանի նոր քաղաքացի դառնալու համար»։
Ն. Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում եղել են մարդիկ, որոնք այդ շանսից օգտվել են, կան մարդիկ, ովքեր այդ շանսը չարաշահել են։
«Բնականաբար այն մարդիկ, ովքեր այդ շանսից օգտվել են, պետք է վայելեն իրենց որոշումը, իսկ այն մարդիկ, ովքեր չարաշահել են, պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով օրեր առաջ իր ուղիղ եթերին նախորդած տեխնիկական կադրերին, նա նշեց, որ իրեն զարմացանում է որոշ արձագանքներ։
«Սովետական ժամանակաշրջանում ընկալում կար երեխաների մոտ, որ դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում... Շատ վատ երևույթ է տեղի ունեցել, բայց այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամեն ինչի մասին, որ երևում է կադրում։ Կադրում երևում է սովորական աշխատանքային իրավիճակ»,- ասաց Ն.Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Ի ուրախություն ինձ, և ի դժբախտություն ոմանց, այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արտահոսքի հետքերով. «Չեմ ուզում հավատալ, որ դավեր են նյութվում անձնական հարցեր լուծելու նպատակով»
- ՄԻՊ. Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը
- Մի արտահոսքի պատմություն. «Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին