
ԱՀԿ-ն G20 երկրներին կոչ է անում համագործակցել COVID-19-ի դեմ պայքարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել G20 երկրներին՝ համագործակցել COVID-19 համաճարակի դեմ պայքարում: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, նա գրել է իր Twitter-ում:
Գեբրեյեսուսը մատնանշել է առևտրային խոչընդոտների վերացումը, ինչպես նաև անհրաժեշտ ապրանքների արտադրության և բաշխման ավելացումը:
«Համագործակցեք՝ արտադրությունը մեծացնելու և առաջին անհրաժեշտության ապրանքների արդար բաշխման ու առևտրային խոչընդոտների վերացմանը հանելու համար», - գրել է Գեբրեյեսուսը: