Ամերիկացիները դուրս են եկել ցույցի. ոմանք ոգեշնչված Թրամփի ելույթից, մյուսներն էլ՝ վրդովված
«Ամերիկան վերաբացելու մեր հրապարակած ուղեցույցից հետո, որոշ նահանգապետեր սկսել են աստիճանաբար թուլացնել սահմանափակումները»,- շաբաթ օրն ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա ելույթից ոգեշնչված՝ մի շարք նահանգներում շաբաթ օրը տեղի ունեցան ցույցեր, ուր ցուցարարները պահանջում էին թուլացնել սահմանափակումները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նյու Հեմփշիրի փողոցներում ավելի քան 400 մարդ անձրևի տակ կանգնած բողոքում էին սահմանափակումների դեմ՝ ասելով, որ կորոնավիրուսով վարակվածների նման ցածր ցուցանիշ ունեցող նահանգում կարանտինային միջոցների կարիք չկա:
Ցուցարարների շարքում կային զինվորական հագուստի նման հանդերձանք կրող, դեմքները ծածկած, զինված տղամարդիկ:
Թեքսաս նահանգի մայրաքաղաք Օսթինում ցույցի էր դուրս եկել ավելի քան 250 մարդ, այդ թվում ծայրահեղ աջակողմյան տեսաբան Ալեքս Ջոնսը՝ տանկի տեսք ունեցող իր ավտոմեքենայով:
«Ժամանակն է բացել Թեքսասը, ժամանակն է թույլ տալ, որ մարդիկ աշխատեն և շփվեն»,- ասել է ակտիվիստ Ջասթին Գրեիսսը:
«Ես բժիշկ չեմ սակայն հաշվել գիտեմ, և կարող եմ ասել, որ մահացության ցուցանիշն այդքան ահազանգիչ չէ»,- ասել է ակտիվիստ Ամիրա Աբուզեիդը:
Ցուցարարներից գրեթե ոչ ոք չի հետևել սոցիալական հեռավորություն պաշտպանելու հրահանգին:
Իսկ Մերիլենդի Աննապոլիս քաղաքում ցուցարարները չեն լքել ավտոմեքենաները, սակայն «Չքավորությունը նույնպես սպանում է» գրություններով պաստառներ են պարզել:
Մինչ նախագահի տեսակետը կիսող քաղաքացիները ցույցի էին դուրս եկել՝ նրա որոշումները քննադատող ակտիվիստների մի խումբ դիակների բժշկական տոպրակների տեսքով մի շարք փաթեթներ են դրել Թրամփ Միջազգային հյուրանոցի առջև՝ բողոքելով, ըստ նրանց, Թրամփի սխալ որոշումների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան