Արցախում հրազենային վնասվածքով դիակ է հայտնաբերվել
Այսօր Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի «Սվքարե» կոչվող տարածքում հրազենային վնասվածքով դիակի հայտնաբերման դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերով քննչական վարչությունում նույն օրն իսկ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեականդատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին