Բեռլինը կփակի Գերմանիայում գտնվող ԵՄ անդամ երկրներից կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը
Բեռլինը կհոգա ԵՄ այլ անդամ երկրներից Գերմանիա տեղափոխված կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը, հայտարարել է կառավարությունը:
Ինչպես գրում է Politico-ն, Գերմանիան մոտ 200 ծանր հիվանդ հիվանդ է ընդունել ԵՄ այլ երկրներից, մասնավորապես Իտալիայից, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից, որտեղ հիվանդանոցների կարողությունները չէին բավարարում։
Կառավարությունը նախօրեին որոշել է ծածկել այդ հիվանդների բուժման ծախսերը, որոնք, ըստ կառավարության տեղեկագրի, կկազմի մոտ 20 միլիոն եվրո:
«Եվրոպան միասին կանգնած է նույնիսկ ճգնաժամի պայմաններում», - այսօր առավոտյան հայտարարել է Գերմանիայի Առողջապահության նախարար Յենս Սփենը՝ պաշտոնապես հայտարարելով որոշումը, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի շատ հիվանդներ կընդունեն։
«Այս հիվանդների բուժման ծախսերը հոգում է Գերմանիան, սա մեր պատկերացումն է եվրոպական համերաշխության մասին»,-ասել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան