Հասարակություն 14:33 20/04/2020 Հայաստան

Փաստաբան. «Ucom» ընկերության շուրջ արտառոց ոչինչ չկա

«Ucom» ընկերության շուրջ արտառոց ոչինչ չկա, հերթական կենդանի գործընթացն է ինչպես յուրաքանչյուր սուբյեկտի պարագայում։ Առցանց ասուլիսում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գնել Մուղնեցյանը՝ պարզաբանելով «Ucom»-ի շուրջ ստեղծված իրավիճակի իրավական կողմերը: 

«Գործադիր մարմնի ղեկավար Հայկ Եսայանը դիմում է  ներկայացրել  իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ, որից հետո  օրենքով սահմանված կարգով ընթացակարգեր են իրականացվել՝ վերջինիս լիազորությունները դադարեցնելու  և համապատասխանբար այլ անձի  գլխավոր տնօրեն նշանակելու»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով, իրավասու սուբյեկտը տնօրենի փոփոխություններ կատարելու, լիազորություններ դադարեցնելու և  նոր տնօրեն նշանակելու  այս պարագայում տնօրենների խորհուրդն է, որը կայացրել է համապատասխան որոշումը, որը ներկայացվել է ռեգիստրին, օրենքով սահմանված կարգով  պետք է  համապատասխան գրանցման գործընթացը կազմակերպի և իրականացնի։

«Այս պահին գրանցման գործընթացում ենք, կա որոշում, որից հետո համապատասխան փոփոխությունները, համոզված ենք, որ կգրանցվեն»,- ասաց նա։

Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նոր տնօրենի  մուտք գործելու պարագայում  հին տնօրենը նախատեսում է  տեխնիկական խափանումներ ապահովել, որպեսզի  բաժանորդները դժգոհեն և բողոքի նոր ալիք սկսվի, նման զարգացման դեպքում ո՞վ է պատասախանատվության կանչելու և ի՞նչ իրավունքներ  ունեն բաժանորդները նման  վիճակում, Գնել Մուղնեցյանն ասաց.

«Նման տեղեկություն չունեմ, որ պարոն  Եսայանը պատրաստվում է նման բան անել։ Ճիշտն ասած, տրամաբանական էլ չեմ համարում, որովհետև  իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է. պարոն Եսայանը նաև հանդիսանում է  ընկերության բաժնետեր և եթե, Աստված մի արասցե,  նման բան կատարվի ու հիմնավորվի,  կհանգեցնի  օրենքով սահմանված իրավական սանկցիաների, հետևանքների կիրառման,  որովհետև բաժնետիրական  ընկերությունների  մասին օրենքով հստակ նախատեսված է, որ ընկերության շահերին  հակառակ գործելու և  հակաիրավական արարք կատարելու դեպքում կգործեն համապատասխան  պատասխանատվության կառուցակարգեր։ Անկախ նրանից,  կլինի պարոն Եսայանը, թե մյուս բաժենտերերը կամ խորհրդի անդամները, նրանց համար նախատեսված են  պատասխանատվության հատուկ կանոններ, համապատասխան ընթացակարգերով։

Ինչ վերաբերում է  սպառողների իրավունքների պաշտպանությանը,  որպես այս գործընթացում ներգրաված իրավաբան, վստահեցնում, եմ որ ընկերության անունից հանդես եկող որևէ սուբյեկտ ի պաշտոնե իրականացնելու է  իր պարտականություններ և սպառողներին, իմ կարծիքով, որևէ վտանգ չի սպառնում։ Սպառողներն իրավունք ունեն անխափան ստանալու այն ծառայությունները, որոնք  մատուցում է «Ucom»-ը, շարունակականությունը միանշանակ ապահովվելու է»։

Հարցին, թե ի՞նչ է սպասվում այն աշխատողներին, որոնք ավելի վաղ ազատման դիմում էին գրել, նա պատասխանեց, որ այդ մասով օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում կկայացվի։

«Հայաստանում եթե մարդը ցանկություն չունի աշխատելու, ապա հարկադիր աշխատանքն անթույլատրելի է։ Նրանք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով դիմումները հետ վերցնել, դրանից հետո բազմաթիվ քննարկումներ լինեն գործատուի և աշխատակիցների միջև, կարող են դիմումները համապատասխան համաձայնությամբ մնան անհետևանք կամ աշխատակիցները հեռացվեն աշխատանքից իրենց դիմումի համաձայն։ Գործընթաց է, որն այս պահի դրությամբ իր տրամաբանական ավարտին դեռ չի հասել»,- պատասխանեց Գ. Մուղնեցյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ կողմերը հղում են անում երկու փաստաթղթի՝ տնօրենների խորհրդի որոշման քաղվածքի ու պետռեգիստրի վկայականի վրա, իրավակիրառ պարկտիկայում ինչպե՞ս է, ի՞նչ փաստաթուղթ է պետռեգիստրի վկայականը, փաստաբանն ասաց.

«Գործ ունենք երկու տարաբնույթ փաստաթղթերի հետ. տնօրենների խորհրդի որոշումն այն միակ ու թույլատրելի ապացույցն է, որով հավաստվում է կոնկրետ սուբյեկտի՝ ընկերության գործադիր մարմնի ղեկավար լինելու կամ չլինելու հանգամանքը։ Դրա համար, ըստ կանոնադրության ու ՀՀ օրենքի, այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Պետական ռեգիստրի կողմից տրված փաստաթուղթն ընդամենն իրավասու սուբյեկտի որոշման հիման վրա կատարված գրառման վերաբերյալ տեղեկություն է։ Կրկնում եմ, որ գրանցման վարույթը մեկնարկած է, դիմում ենք ներկայացրել պարոն Արա Խաչատրյանի՝ որպես ընկերության նոր տնօրենի անունից։ Գործընթացն ընթացքում է, դրա վերաբերյալ դեռևս վարչական մարմնից ստացած վերջնական վարչական ակտ չունենք»։

Հարցին՝ հիմա հստակ ո՞վ է ընկերության տնօրենը, ինչո՞ւ է Հայկ Եսայանը հայտարարում, որ տնօրենների խորհրդի որոշումն իրավական ուժ չունի, Գ.Մուղնեցյանը պատասխանեց. «Ինչ հիմնավորումներ ունի պարոն Հայկ Եսայանը, ես նման հիմնավորում չեմ լսել ինձ հասանելի տեղեկատվական աղբյուրներից։ Եվ ո՞վ է իրականում տնօրենը, արդեն պատասխանեցի. մեր տեսակետն այն է, որ պարոն Խաչատրյանն այս պահին ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է՝ գլխավոր տնօրենը»։

Գ.Մուղենցյանի խոսքով, առկա խնդիրները որևէ կապ չունեն սպառողների հետ, խնդիրն իրավական առումով արդեն իսկ հանգուցալուծված է. «Կա իրավահարաբերություն, որի շրջանակում ամեն իրավասու սուբյետ իր գործառույթն իրականացրել է, այսինքն՝ կա իրավադադարեցնող փաստ Հայկ Եսայանի լիազորությունների մասին և կա իրավաստեղծ փաստ պարոն Արա Խաչատրյանի լիազորությունների ծագման մասին։ Իմ կարծիքով, հանգուցալուծված խնդիր է, տեխնիկական որոշակի խնդիրներ կան ռեգիստրում, դրանք կհանգուցալուծվեն արդեն հանրային իրավական ոլորտում, որն այլ իրավական գործընթաց է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}