Լրատվամիջոցը չպետք է հիմնված լինի ստի վրա. Մեգանն ու Հարրին խզում են տաբլոիդների հետ համագործակցությունը
Սասեքսի դուքս և դքսուհի Հարրին ու Մեգան Մարքլը բավականին սուր տոնով նամակներ են ուղարկել բրիտանական խոշորագույն չորս թերթերի՝ The Sun, Daily Mail, Mirror, Expres-ի խմբագիրներին:
Ամուսինները շեշտել են, որ իրենք այլևս երբեք որևէ առնչություն չեն ունենա հրատարակությունների, նրանցում աշխատող լրագրողների հետ։ Այս մասին գրում է Bazaar-ը։
Մեգանն ու արքայազն Հարին պատրաստ չեն որևէ հարաբերությունների մեջ մտնել մամուլի այս միջոցների հետ, բացի փաստաբանների միջոցով։
Թերթերին ուղղված նամակում Հարրին նշել է, որ այժմ ինքն ու իր կինը թույլ չեն տա իրենց օգտագործել որպես «քլիքների» խայծ: Արքայազն Հարրիին զարմացնում է, թե որքան ժամանակ են տաբլոիդները կարողացել ներկայացնել աղավաղված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն։
«Լրատվամիջոցներն իրավունք ունեն գրել դուքսերի մասին: Եվ դա կարելի է անել ցանկացած տեսանկյունից, սակայն այն չպետք է հիմնված լինի ստի վրա», - ասվում է նամակում:
Զույգի ներկայացուցիչն ասում է, որ զույգը տեսել է, թե ինչպես է մամուլի կողմից այդպիսի անազնվությունը կործանում մարդկանց կյանքերը, ինչպես իրենց ծանոթների, այնպես էլ անծանոթների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան