ՀՀ վարչապետի օգնական. Այժմ քննարկվում է որոշակի տնտեսվարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործությունները թույլատրելու հարցը
«Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքով կառավարությունը ծախսել է 12,5 միլիարդ դրամ, որը վերաբերել է ավելի քան 460 հազար քաղաքացիների»,- ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Նա նշեց, որ կոնկրետ աշխատանքը կորցրած անձանց, տուժած ոլորտներում վարձու ավելի քան 90 հազար աշխատակցի ցուցաբերվել է աջակցություն, անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որտեղ ծնողները չունեն աշխատանք (ավելի քան 70 հազար) ցուցաբերվել է աջակցություն։
Ն.Սարգսյանն ասաց, որ այս ամսվա վերջում 13-րդ ծրագրով նպաստառու ընտանիքների տրամադրվելու է 1,2 միլիարդ դրամ գումարի չափով աջակցություն, վերաբերվելու է 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ։
Հարց-Այսօրվանից եվրոպական շատ երկրներ մեղում են կորոնովիրուսային համաճարակի դեմ պայքարում ներդրված սահմանափակող միջոցները, ՀՀ-ում այդ հարցում ի՞նչ որոշում ունեք, արդյո՞ք առաջիկայում թույլատրելու եք աշխատել որոշ սրճարաններ, վարսավիրանոցներ, տնտեսական, հագուստի, կոսմետիկայի խանութներ, իհարկե, պահպանելով կանոնները։
Պատասխան-Վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները, և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց։ Կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկացնենք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հաղորդագրության միջոցով։ Տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսվարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործությունները թույլատրելու հարցը։
Հարց- Կառավարության 14 ծրագիրը, որ վերաբերվում է ուսանողներին, արդեն հասցրել է քննադատության արժանանալ։ Անհասականալի է այն, թե ինչու չի վերաբերում միջոցառումը հեռակա սովորող ուսանողներին, հնարավոր է արդյոք այս միջոցառման մեջ ընդգրկվեն նաև նրանք։
Պատասխան- 14-րդ միջացառումը դեռևս չի ընդունվել, կընդունվի այս շաբաթ, շարունավում են քննարկումները։ Ինչպես նկատել եք, մեր բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ։ 8-րդ ծրագրով աջակցում ենք տնտեսավարողներին՝ հաշվի առնելով նրանց նախկին հայտարարագրած շրջանառությունը։ Որոշել ենք մոտիվացիոն մեխանիզմ դնել 14-րդ ծրագրում, խրախուսում ենք սրանով լավ սովորելը, այսինքն լավ սովորողները, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան։ Ծրագիր ունենք բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից. նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, նրանք, ովքեր ցածր առաջադիմության ունեն, 5 տոկոս տոկոսադրույքով տարեկան վարկ կստանան։
Հարց- Չնայած Հայաստանում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրությանը, սակայն Երևանում մեկ շաբաթից ավելի է մեքենաների ու մարդկանց շատ մեծ տեղաշարժ կա, կառավարությանը, պարետատանը չե՞ն անհանգստացնում։ Այս օրերին արդեն նկատելի չեն ոստիկանները, որոնք ստուգում էին մարդկանց տնից դուրս գալու նպատակը։
Պատասխան- Ոստիկանությունը շարունակում է իր աշխատանքը կատարել ողջ Հայաստանի տարածքում։ Հնարավոր է որոշ ժամերի աշխուժություն նկատվի, կարող է պայմանավորված լինել վերջին մի քանի որոշումներով, երբ թույլատրվեց բացօթյա շինարարությունը, մի քանի ոլորտներում գործունեությունը, բայց հնարավոր չէ համեմատել սովորական օրերի անցուդարձի հետ։
Հարց-Արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը վարչապետին թույլատրում է հասցնել սնանկացման այս կամ այն բիզնեսմենին, ինչի մասին նա հայատարեց երեկ երեկոյան իր լայվի ժամանակ, ի՞նչ կարգով է դա արվելու և ո՞ւմ հանդեպ։
Պատասխան-Նման հայտարարությունը վարչապետը չի արել, որ որևէ մեկին պատրաստվում ենք սնանկացնել։
Հարց-Կառավարությունը որոշում ընդունեց, որ մինչև 30 հազար գազ սպառողերը կսուբսիդավորվեն 30 տոկոսի չափով։ Ե՞րբ է այն ուժի մեջ մտնելու, քանի որ կան սպառողներ, որոնք կատարել են մարտի կոմունալ վաճարումները և չեն նկատել փոփոխություն։
Պատասխան- Շուրջ 486 հազար բաժանորդի փոխանցվել է իրենց գազի ու էլեկտրաէներգիայի վճարները, քաղաքացիները հնարավոր է դրա մասին տեղեկացված չլինեն, ծանուցում չենք անում։ Դրա մասին կարող են իմանալ՝ տեսնելով իրենց հաշվիների քաղվածքները։ Նրանք, ովքեր արդեն վճարել էին սպառած հոսանքի ու գազի համար, աջակցության գումարը նստել է անձնական հաշվիների վրա որպես կանխավճար հաջորդ ամիսների վճարման համար։
Հարց-Քանի՞ հոգի է դիմել կառավարության 8-րդ և 9-րդ ծրագրերից օգտվելու համար։ Բազմաթիվ ահազանգեր ունենք, որ շահառուները լրացնում են տվյալները, սակայն գրվում է, որ նման տվյալներ չեն գտնվում, այսինքն ռեգիստրի տվյալները չեն փոխանցվել։ Տեղյա՞կ եք նման դեպքերի մասին և ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։
Պատասխան-8-րդ ծրագրից այս պահի դրությամբ 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցության 5 միլիարդ 456 միլիոն դրամի չափով։ Այսօր առավոտվանից արդեն մեր ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը. անցած շաբաթ կառավարության նիստում հաստատեցինք ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը, զվարճությունների ու հանգստի կազմակերպման գործունեությունը։ Նշված 5 ոլորտներում ևս 8000 տնտեսվարող սուբյեկտների ցանկն ավելացել են, այսօրվանից կարող են դիմել ու ստանալ աջակցություն։
9 ծրագրով աջակցություն է ցուցաբերվել 70 հազար ընտանքիներ, այս թիվը շարունավում է ավելանալ։
Հարց-Կան արդյոք սցենարներ, թե ինչ քայլեր են ձեռնավելու մայիսի 15-ից հետո, երբ ավարտվի արտակարգ դրության ռեժիմը։
Պատասխան-Դեռևս որոշում չկա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում հաստատվել է աջակցության 14 ծրագիր՝ ծայրահեղ բարդ ընթացակարգերով. Մարուքյան
- Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շահառուներն ուսանողներն են
- 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները
- Ընդունել ենք 12 միջոցառում, և հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին