«Ռոմայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
Իտալական «Ռոմա» ակումբի մարզչական շտաբը՝ պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ, նաև թիմի խաղացողները հրաժարվել են չորս ամսվա աշխատավարձից՝ մարտ, ապրիլ, մայիս և հունիս։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա կօգնի ակումբին հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը։ Ակումբի ղեկավարությունը ևս կհրաժարվի այդ ժամանակաշրջանի իր աշխատավարձից։
Իտալիայի առաջնությունը, ինչպես և եվրոպական լիգաների մեծամասնությունը, դադարեցվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալը» կրճատել է ֆուտբոլիստների աշխատավարձը
- ՖԻՖԱ-ն «մեծ փողեր» կտրամադրի ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար
- «Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները