Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 4268-ով
Ռուսաստանի 76 շրջաններում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի նոր 4268 դեպք, որը 1792-ով պակաս է մեկ օր առաջվա տվյալներից։ Այս մասին գրում է Ria-ն։
Վարակման նոր դեպքերից 2026-ը Մոսկվայում է, Սանկտ Պետերբուրգում՝ ընդամենը 86։
Վարակից մահացել է 44 մարդ:
Նշվում է, որ վարակվածներից 45 տոկոսից ավելին հիվանդության ախտանիշներ չունի:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով 47 121 հիվանդ, որոնցից 3446-ը բուժվել է, 405-ը մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան