Սարիկ Անդրեասյանն աշխատում է «Եվգենի Օնեգինի» էկրանավորման վրա
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է աշխատել Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» ֆիլմի էկրանավորման վրա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նշվում է, որ ստեղծագործությունը ստեղծվելու է «Մեծն Գեթսբին»-ի ոճով։
«Դա պետք է արվի այնքան նուրբ, որպեսզի չառաջացնի ատելություն»,- ասել է ռեժիսորը։
Նա նաև հավելել է, որ պաշտոնական նախագիծը ներկայացվելու է մեկ տարուց։
«Պետք է փնտրենք ֆինանսավորում»,- ասել է Անդրեասյանը։
Նշենք, որ Սարիկ Անդրեասյանի ֆիլմերից է «Երկրաշարժ» -ը՝ Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժի մասին։ Նա հայտնի է «Պաշտպանները» ֆիլմով, որի պրեմիարեն կայացել էր 2017 թվականի փետրվարին։ Վերլուծաբանների կարծիքով, վարձույթում ֆիլմը ձախողել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա