«Ես 80 տարեկան եմ և հաղթահարել եմ կորոնավիրուսը»
80-ամյա Գիուլի Ուրուշաձեն Վրաստանում կորոնավիրուսից բուժված 93 քաղաքացիներից մեկն է: aliq.ge-ն գրում է, որ նա իր ֆեյսբուքյան էջում պատմել է բուժման մասին՝ գրառումը սկսելով. «Ես 80 տարեկան եմ ու հաղթահարել եմ կորոնավիրուսը» բառերով:
Ուրուշիձեն գրում է, որ 10 օրվա ընթացքում եղել է կյանքի ու մահվան շեմին:
«Իմ կյանքը փրկելու համար շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին համալսարանական կլինիկայի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Լևան Ռատիանիին և նրա հրաշալի անձնակազմին: Նրանց աշխատանքին հետևում էի, երբ բուժվում էի վերակենդանացման բաժնում: Տեսնում էի, որ իրական մասնագետների պես են աշխատում: Շնորհակալ եմ»,- գրել է նա:
Գրառման վերջում Ուրուշիձեն կոչ է արել կարդացողներին՝ մնալ տանը և խնայել բժիշկներին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մինչ այս պահը գրանցվել է 4 մահ: Մահացած քաղաքացիները եղել են 73,86,81 և 76 տարեկան:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք,
- Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի
- Օտարերկրացիների համար Վրաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է
- Զգույշ, մոտակայքում Covid 19-ի վարակակիր է. Վրաստանը բջջային հավելված է մշակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին