
Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք,
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը, ինչպես հայտնում է վրացական Առաջին Ալիքը, թարմացվել է կառավարության հատուկ վեբկայքում՝ stopcov.ge:
Ըստ վեբկայքի, մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 դեպք, այդ թվում, 93-ն առողջացել է:
Միևնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից տեղափոխել են բուժումը ստանալու համար:
Չորս հիվանդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով:
4782 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 503-ը՝ ստացիոնար հսկողության տակ: