«Լավաշի օր» միջոցառումը հետաձգվել է
2020 թվականի օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում նախատեսված էր անցկացնել «Լավաշի օր» միջոցառումը՝ հայ և միջազգային հյուրերի մասնակցությամբ: Նախաձեռնության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այն հետաձգվում է:
««Լավաշի օր» միջոցառումը նվիրված էր լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:
Սակայն, հաշվի առնելով մեր երկրում և ողջ աշխարհում տիրող ներկայիս իրավիճակը, նաև կարևորելով բոլորիս առողջությունը՝ «Դար» հիմնադրամը որոշում կայացրեց հետաձգել «Լավաշի օր» միջոցառումը 1 տարով: Այն անպայման տեղի կունենա 2021 թվականին:
Միջոցառման նպատակն է՝ ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար հանդիսացել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ։
Միջոցառման գլխավոր նպատակն է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անցկացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան