Որո՞նք են կորոնավիրուսի համաճարակի օրերին ամենաանվտանգ երկրները
Կորոնավիրուսի համաճարակի օրերին ամենաանվտանգ երկիրն Իսրայելն է, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով «Deep Knowledge Group» փորձագետներին։
Վերջին տվյալների համաձայն, պետությունը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ պետական կառավարման, ինչպես նաև հիվանդության հայտնաբերման և բուժման արդյունավետության առումով։
«Այն փաստը, որ Իսրայելը հաջողում է համաճարակի դեմ պայքարում, զարմանալի չէ, քանի որ երկիրը գտնվում է մշտական ճգնաժամի պայմաններում և ունի մեծ փորձ՝ սահմանները փակելու և արտակարգ իրավիճակներին արձագանքելու առումով»,- ասել են փորձագետները:
Կորոնավիրուսի տարածման ֆոնին անվտանգ երկրների ցուցակում է նաև Գերմանիան։ Համեմատած եվրոպական մյուս երկրների հետ, Գերմանիան գրանցել է լավ ցուցանիշներ և, ըստ վերլուծաբանների, համաճարակից հետո այն կունենա տնտեսական մեծ օգուտներ։ Ցուցակի երրորդ տեղում Հարավային Կորեան է։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինը կփակի Գերմանիայում գտնվող ԵՄ անդամ երկրներից կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը
- Իսրայելցիները դուրս են եկել բողոքի ակցիայի ընդդեմ Նեթանյահուի՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը
- Հարավային Կորեայում COVID-19-ով կրկնակի վարակման դեպք է գրանցվել 91 հոգու մոտ. Gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան