ԱՄՆ առաջնահերթությունը մնում է միջուկային ուժերի արդիականացումը
Միացյալ Նահանգները համաճարակի պայմաններում առաջնայնություն է տալիս միջուկային եռահամակարգի արդիականացման նպատակով ռազմական կարիքների գնումների գործընթացին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է գնումների և նյութատեխնիկական ապահովման հարցերվ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլլեն Լորդը:
«Ակնհայտ է, որ գնումների հետ կապված մեր հիմնական գերակայությունը միջուկային ուժերի եռահամակարգի արդիականացման գործընթացն է (միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավերից արձակվող հրթիռներ և ռազմավարական ռմբակոծիչներ): Մենք դիտարկում ենք նաև ՀՕՊ գործակալությունը՝ մեր ունեցած հնարավորությունների սահմաններում: Մենք նայում ենք, թե որտեղ կան թույլ կողմեր: Դրանք են ավիացիան, նավաշինությունը և տիեզերական պահուստները։ »,- հայտարարել է նա։
Նա նաև նշել է. «Մենք տեսնում են նավաշինարարության նվազում: Ներկայումս ավիացիան ամենաշատն է տուժում: Այստեղ մենք կանխատեսում ենք եռամսյա նահանջ»։
Ըստ Պետդեպարտամենտի, 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ ԱՄՆ-ն ունի 652 օպերատիվ տեղակայված միջուկային զենքի փոխադրողներ և դրանց 1350 մարտագլխիկ, 278 հրթիռ պահեստներում և 454 տեղակայված և չտեղակայված գործարկիչ:
Ծովային ուժերի տրամադրության տակ կա 203 Trident II սուզանավային բալիստիկ հրթիռ: Եվս 231 նման հրթիռ կա պահեստում: Տեղակայված և չտեղակայված գործարկիչները 280 են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան