Արայիկ Հարությունյանը հրապարակել է քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար և նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները:
Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.
. Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն
.Արցախի անվտանգություն և պաշտպանություն
.Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ և փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում
.Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում
. Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում
. Արցախի ներքին կայունություն և միասնություն
Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների փուլ է սկսել
- Արայիկ Հարությունյանին ընդունել է Դավիթ Տոնոյանը
- «Հրապարակ». Կոալիցիա կազմելու բանակցություններ են ընթանում Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի և ՀՅԴ-ի միջև
- Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունն ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին
- Արայիկ Հարությունյան. Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ
- Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան