Արցախում 35 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել
- Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը պարտավորեցնում է ինքնամեկուսանալ
- Կարգելվի Արցախի պետական սահմանի անցակետով արցախցիների ելքը
- Արցախում կորոնավիրուսով երկու հիվանդ է առողջացել
- Արցախում կորոնավիրուսից ապաքինված երկու քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու բուժումն ընթանում է դրական դինամիկայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան