Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է Արայիկ Հարությունյանին
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին նշված է «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունում:
«Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի,
անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:
Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում:
Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը:
Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան