Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով նահանջել է,ազատ180 երկրներից154-րդն է
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2020» զեկույցը, գրում է ermenihaber-ը:
Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 154-րդ տեղը։ 2019-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 157-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ ։
Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, իսկ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կիրառվող սահմանափակումների առկայությամբ ավելի է վտանգվում մամուլի վիճակը։
Նշվում է, որ չնայած Թուրքիան նախորդ տարվա համեմատությամբ 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը, սակայն շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրը։
Հաղորդվում է, որ 2019 թվականին երկրում առնվազն 586 լրատվական հրապարակում ենթարկվել է գրաքննության։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Դանիան։ Այդ երկրներում մամուլի ազատությունը գտնվում է ամենաբարձր բարձր մակարդակի վրա։ Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը։ Վերջին՝ 180-րդ տեղում հանգրվանել է Հյուսիսային Կորեան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան