Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց
Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։ Այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը,փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է արել, ըստ որի, ապրիլի 24-ին զոհերի հիշատակի ոգեկոչումը կլինի առցանց և ուղիղ եթերով կհրապարակվի կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Ծրագրով նախատեսված է հետևյալը․
2020թ․ ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը 19։00-ին՝ ոգեկոչում
19։15՝ Մամուլի ասուլիս․ Դենիզ Թյուրքալի
19։30՝ Պանելային քննարկում․ Բերրին Սյոնմեզ, Օհաննես Քըլըչդաղը, Ռոբեր Քոփթաշ, Թաներ Աքչամ, Շենոլ Քարաքաշ
Ֆեյսբուքյան հղում․ https://www.facebook.com/events/554280388546271/
Ուղիղ միացման համար հղում․
https://www.facebook.com/DurDe.Platformu/posts/10158305270640775
'Durde' կազմակերպության ֆեյսբուքյան էջ․
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան