Թրամփը կանխատեսում է նավթի գների արագ աճ
Նավթի գները երկար չեն մնա ռեկորդային ցածր մակարդակներում։ Ինչպես գրել է «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սա կարճաժամկետ երևույթ է»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, իրավիճակը կբարելավվի, և էներգետիկ ոլորտը կկարգավորվի:
Թրամփի կանխատեսմամբ՝ նավթի գները մոտ մեկ ամսվա ընթացքում կլինեն մեկ բարելի դիմաց 25-28 դոլարի մակարդակի վրա:
Հարցին, թե պատրաստ է արդյոք նա դադարեցնել Սաուդյան նավթի ներմուծումը Միացյալ Նահանգներ, Թրամփը նշել է, որ կուսումնասիրի իրավիճակը:
Հարակից հրապարակումներ`
- Մադուրոն Պուտինին առաջարկել է անցկացնել «ՕՊԵԿ+»-ի հանձնաժողովի նիստ
- Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2.21 դոլարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան