Ժոզեֆ Բորելը քննադատում է Թրամփին՝ համաճարակի պայմաններում սխալ գործելու համար
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը քննադատում է ԱՄՆ-ին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նրա գործողությունների պատճառով։ Այս մասին գրում է euobserver-ը։
Բորելը նշել է, որ ԱՄՆ-ը սխալ է վարվել՝ կասեցնելով Առողջապահության համախարհային կազմակերպության ֆինանսավորումը։
Բորելը կարծում է, որ դա «թույլ է ... և այժմ նրանք տեսնում են հետևանքները», իսկ «Չինաստանին մեղադրելը լուծում չէ»:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նաև հավելել է, որ նաև անօգուտ է, որ ԱՄՆ պատժամիջոցները կանգնեցնում են հումանիտար մատակարարումներն Իրան և Վենեսուելա մուտք գործելուց։
Հիշեցենենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ կասեցվեց ԱՀԿ ֆինանսավորումը։ Թրամփը հայտարարեց, որ ԱՀԿ-ն չի կարողացել հաղթահարել կորոնավիորւսի համավարակը, տարածել է Չինաստանի ապատեղեկատվությունը, ինչն էլ հանգեցրել է համաճարակի ավելի մաշտաբային հետևանքների։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատում է ԱՄՆ-ին ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու համար. ՏԱՍՍ
- Թրամփը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան