
Իսրայելում COVID-19-ի 13.883 դեպք է գրանցվել
Նախորդ մեկ օրվա ընթացքում Իսրայելում գրանցվել է COVID-19-ի 229 նոր դեպք, նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 8 հոգի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մինչ օրս Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 13, 883 դեպք, մահացել է 181 քաղաքացի։ Ներկայումս բուժում ստացող քաղաքացիներից 142-ի վիճակը ծանր է, նրանցից 113-ին միացված են արհեստական շնչառական ապարատներ։ Առողջացածների թիվը 4353 է:
Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2,3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 157 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելցիները դուրս են եկել բողոքի ակցիայի ընդդեմ Նեթանյահուի՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին