
Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 748 է. «Ռիա»
«Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 748-ի, գրանցվել է ինը նոր դեպք»,-ըստ «Ռիա »-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի խոսնակը:
Երկուշաբթի օրը կենտրոնը հաղորդել էր հանրապետությունում գրանցված կորոնավիրուսով վարակի 739 դեպքի մասին:
«Այս պահի դրությամբ դեպքերի թիվը 748 մարդ է»,-հայտնել են կենտրոնից:
Հանրապետությունում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Բոլոր միջազգային ուղևորափոխադրումները դադարեցվել են, զանգվածային միջոցառումներն արգելված են, դպրոցներն ու համալսարանները չեն գործում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին