«Հրապարակ». «Թերացման համար մեղավորին մի քանի անգամ բարձր պաշտոնի եք նշանակել»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես բանակում չծառայած Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»:
Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երևույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք հիմա խոսում եք մի քանի միլիոնի մասին, ու եթե այդ բացահայտումներն այդ մեծ թվերի մեջ շատ չնչին տոկոս են կազմում, ապա պետք է հասկանալ՝ որքան լավ է եղել վիճակը, որ ընդամենը այդքան փոքրիկ բացահայտումներից եք խոսում»:
Հետաքրքիր դրվագ է արձանագրվել զոհերի թվի հարցի ժամանակ. Արեն Մկրտչյանը փորձել է ճշտել` Ադրբեջանն արդյոք հասե՞լ է իր քաղաքական նպատակներին, և իրականում ինչքան զոհ է եղել: Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ինձ չեք հավատում, գոնե ձեր վարչապետին հավատացեք, նա իր ասուլիսում նշել է թվերը, ասել է, որ Ադրբեջանի կողմից 1000-ից ավել զոհ է եղել»:
Ինչ վերաբերում է 800 կամ 400 հեկտար հողի կորստին, Սարգսյանն ասել է` ֆիլմի ռեժիսուրային վերաբերող հարցեր մի տվեք. ես տարբեր հաշվարկների մեթոդաբանությունը հաշվի առնելով եմ սկզբում մեծ թիվ նշել, որ հետագայում շահարկման թեմա չդառնա` իրականում 400 է:
Քննարկման ընթացքում փոխադարձ հարցուպատասխանի արդյունքում Արեն Մկրտչյանը հարցրել է, թե ինչու է հետախուզությունը թերացել։ Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքել է` հետախուզության համար պատասխանատուին դուք շատ բարձր եք գնահատել` մի քանի անգամ բարձր պաշտոնի եք նշանակել, ես իրեն թերացման համար աշխատանքից ազատել էի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան