Մոսկվայի օդանավակայանից հայաստանցիներին դուրս են հանել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը շենքից դուրս է հանել այնտեղ օրեր շարունակ չվերթի սպասող Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ դրսում հայտնված մարդկանց, օդանավակայանի աշխատակիցներն ասել են՝ ախտահանման աշխատանքներ են իրականացնելու։
«Սա նկարում եմ՝ Նիկոլը տենա։ Մի հատ սամալյոտն ի՞նչ է, չեն կարողանում տան»,- ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Արմեն Մարկոսյանը։
Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանից հայտարարել էին, որ օդանավակայանում Հայաստանի 135 քաղաքացի կա։ Չնայած բազմաթիվ հորդորներին, նրանք հրաժարվում են դուրս գալ օդանավակայանից։
Պարետատունն էլ իր հերթին հայտարարություն տարածեց, որ Մոսկվայից դեպի Երևան չվերթ կարելի է ակնկալել միայն ապրիլի 23-ից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Պարետատուն. Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը կկազմակերպվի ապրիլի 23-ից հետո
- Չնայած դեսպանի հորդորներին, ՀՀ 135 քաղաքացի հրաժարվում է դուրս գալ «Դոմոդեդովո»-ի տարածքից
- «Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել օդանավակայանի տարածքը
- Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո»-ում
- «Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են` ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը»
- «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում են մոտ 25 ՀՀ քաղաքացիներ.դեսպանություն
- Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան