Ռամադանի ժամանակ իսլամական սրբավայրերի մուտքերը փակ կլինի
Մեքքայի և Մեդինայի իսլամական հիմնական տաճարները՝ Պատգամի և Մարգարեի մզկիթները, փակ կլինեն մահմեդական Ռամադան ծոմապահության ամսվա ընթացքում, որը կսկսվի այս շաբաթ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով երկու մզկիթների գործերով Սաուդյան Արաբիայի գլխավոր վարչության տվյալները:
«Ռամադան ամսվա ընթացքում երկու սրբավայրերի բացումը հետաձգվում է, որպես կանխարգելիչ միջոցառումների մաս, որը թույլ կտա զսպել կորոնավիրուսի տարածումը»,- ասված է վարչության Twitter-ն էջում:
Ընդգծվում է, որ այս տարի մուսուլմանները Ռամադանի օրերին չեն կարողանա այնտեղ օրը հինգ անգամ աղոթել հատուկ «Տարավիհ» աղոթքը, որը կարդում են միայն Ռամադանում լուսաբացի գիշերային աղոթքից հետո:
Բացի այդ, հավատացյալների համար մահմեդականների հիմնական սրբավայրերը փակվել էին նաև մարտի 20-ին, այնտեղ իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան