
Վրաստանի 6 747 քաղաքացի հայրենիք է վերադարձել
Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրականացրված հատուկ ուղևորափոխադրումների միջոցով՝ օդային ու ցամաքային ճանապարհով, ապրիլի 20-ի դրությամբ հայրենիք է վերադարձել 6 747 քաղաքացի: Aliq.ge-ի փոխանցմամբ, այս տվյալները ներկայացրել է Վրաստանի արտգործնախարարությունը։
Ըստ աղբյուրի, սրա հետ մեկտեղ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները արտերկրում օգնություն են ցուցաբերել երկրի 9 058 քաղաքացու:
Նշվում է նաև, որ Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում COVID-19-ի տարածման պայմաններում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին տեղեկությունը թարմացվում է ամենօրյա ռեժիմով:
Այս տվյալները երկու տիպի տեղեկություն են պարունակում՝ հայրենիք վերադարձող քաղաքացիների և արտերկրում օգնություն ստացած քաղաքացիների մասին վիճակագրություն: Վրաստան վերադառնալու կամ օգնություն ստանալու համար քաղաքացին պետք է լրացնի էլեկտրոնային տեսքով հատուկ դիմում, որը հրապարակված է նախարարության կայքում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին