Մադուրոն Պուտինին առաջարկել է անցկացնել «ՕՊԵԿ+»-ի հանձնաժողովի նիստ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է մայիսի 10-ին անցկացնել «ՕՊԵԿ+» համաձայնագրի վերաբերյալ դիտորդական հանձնաժողովի նիստ, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նավթի շուկային վերաբերող հարցեր և պայմանավորվել են՝ լիովին աջակցել «ՕՊԵԿ+»-ի որոշումներին, որոնք վերջնական ուժի մեջ կմտնեն մայիսի 1-ից:
Բացի այդ, Մադուրոն առաջարկել է, որ մոնիթորինգի հանձնաժողովը մայիսի 10-ին բանակցություններ սկսի:
Հարակից հրապարակումներ`
- Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2.21 դոլարի
- OPEC+.10 ժամ տևած վիրտուալ հանդիպման արդյունքում պատմական գործարքին խանգարեց մի երկիր
- «ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան