IFC-ն 18.5 միլիոն եվրո է ներդնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տասնչորս երկրներում
IFC-ն 18.5 միլիոն եվրո է ներդնում EFSE-ում ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ների վարկավորումը խթանելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE), SICAV-SIF։ Միջոցներն օգտագործվելու են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տասնչորս երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ բանկերի և միկրո ֆինանսական հաստատությունների միջոցով վարկավորում տրամադրելու նպատակով։ EFSE-ն ՄՓՄՁ-ների տարածաշրջանային ֆինանսավորման ամենախոշոր կառույցն է տարածաշրջանում։ IFC-ի ներդրմամբ կմեծանա ֆինանսավորման հասանելիությունը ԵԿԱ տարածաշրջանի թերսպասարկված բնակչության համար։ Վերջնական շահառուները կլինեն ՄՓՄՁ-ներն ու այն անձինք, որոնք այս պահին չունեն ֆինանսավորումից օգտվելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը սահմանահակ և անհուսալի է։
ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչն ու աշխատատեղերի ստեղծման կարևոր գործոն են։ Ֆինանսների հասանելիությունը դեռևս հանդիսանում է նրանց աճի հիմնական խոչընդոտը։ Հետազոտությունները վկայում են, որ ԵԿԱ տարածաշրջանում գրանցված ՄՓՄՁ-ների 27 տոկոսն ունի չբավարարված ֆինանսական կարիքներ, և ֆինանսավորման բացը տարածաշրջանում գնահատվում է մոտավորապես 740 միլիարդ դոլար։ IFC-ի ներդրումը կնպաստի շուկայական մրցակցության մեծացմանը, ի ցույց կդնի տեղական արժույթով ֆինանսավորման կենսունակությունն ու պրոդուկտների նորացման հնարավորություն կտա վարկավորողներին։ Այս ներդրումն էլ ավելի է կարևորվում ՔՈՎԻԴ-19 համավարակի և տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վրա դրա աղետալի ազդեցության համատեքստում։
IFC-ն EFSE-ի վաղեմի գործընկերն է՝ սկսած 2005 թվականին վերջինիս մեկնարկից, և օժանդակել է Հիմնադրամի մի շարք ծրագրերին։ EFSE-ի նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշել է․ «15 տարի շարունակ մենք խթանել ենք ֆինանսական ներառումն ու տեղական արժույթով վարկավորումը տարածաշրջանում։ EFSE-ն ուրախ է շարունակելու աշխատանքն IFC-ի պես արժեքավոր գործընկերների հետ՝ դրական ազդեցություն ձևավորելով տարածաշրջանի տնտեսական «ողնաշարը» հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողության մեջ ներդրումների միջոցով։
Մեկնաբանելով այս ներդրումը՝ IFC-ի տարածաշրջանային ղեկավար Վիտորիո Դի Բելոն նշել է․ «Այս ծրագիրն օժանդակելու է կայուն ֆինանսական ծառայություններ տրամադրողներին, որոնք կապահովեն թերսպասարկված ՄՓՄՁ սեգմենտի կարիքները, այդ թվում՝ տեղական արժույթով ֆինանսավորման միջոցով, միաժամանակ բարձրացնելով EFSE-ի ներդրումները ստացող մասնավոր ընկերությունների գործառնական կարողություններն ու կայուն կատարողականը։ Այս ներդրումը կնպաստի, որ IFC-ն շարունակի իրականացնել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական ներառման ռազմավարությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան