Տուրիստական ավտոբուսների վարորդները 40 օր է կառավարությունից պատասխան չեն ստացել
Տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են անում։ Նրանց խոսքով, այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն, ընդգրկված չեն կառավարության աջակցության որևէ ծրագրերում։
«Վերջին 20 տարիներին տուրիստական տրանսպորտի ոլորտը բավականին զարգացում է ապրել, տարածաշրջանում ունենք ամենալավ տրանսպորտային պարկը, կարող է մրցել ցանկացած զարգացած երկրի հետ»,- նշեց բողոքներից մեկը։
Նշում են, որ իրենք վարկեր են վերցրել, ունեն հազարների հասնող վարկային պարտավորություններ, բանկերը հետաձգել են վարկերի տոկոսների մուծումը երկու ամսով, սակայն զբոսաշրջային միջազգային կառույցների հավաստմամբ, այս ոլորտը լավագույնը 1,5-3 տարվա ընթացքում կկարգավորվի։
«Մարտի 13-ին նամակով դիմել ենք կառավարությանը՝ խնդրելով կամ սառեցնել մեր վարկերը մեկ տարով կամ աջակցության ցույց տալ։ 40 օր է անցել, բայց որևէ պատասխան մենք չունենք կառավարությունից, տպավորություն է՝ տուրիզմի մեջ տրանսպորտային ոլորտը բացարձակ գոյություն չունի։ Տվել են կառավարության ընդհանուր բաժնից 5 հեռախոսհամար, որոնք չեն պատասխանում»,- ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Նրան նշում են, որ ցանկացած ոլորտի աջակցություն տրամադրվել է, բացի տրանսպորտային տուրիզմից, առանց որի չի կարող գոյություն ունենալ տուրիզմը։
Տուրիստական տրանսպորտի վարորդներն ակնկալում են սառեցնել բանկային պարտավորությունները մեկ տարվա ժամկետով։
«Առնվազն 1 տարի տուրիստական ավտոբուսների վարորդները զրո եկամուտ ենք ունենալու, քանի որ միայն զբոսաշրջիկների ենք սպասարկում։ Եթե աջակցություն չլինի, սնանկացման ենք գնալու։ Բնականաբար, ավտոբուս ոչ ոք չի առնելու, քանդելու ու վաճառելու ենք մասերը, դրանից հետո մեր տուրիզմը կունենա «հիանալի ավտոբուսային պարկ»»,- ասում են վարորդները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան