1 օրում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38, Վրաստանում՝ 9 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 1436, մահացել է 19 անձ: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 626 մարդ: Այդ թվում 16 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, 23՝ ծանր, մնացածինը ստաբիլ:
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 408 դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 408 դեպքից բուժվել է 95 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել: Այս մասին գրում է վրացական Առաջին Ալիքը։
4779 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 561 պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին