
Ֆրանսիայում COVID-19 –ով վարակված մի տղա չի վարակել 172 մարդկանցից որևէ մեկին, որոնց հետ կապի մեջ է եղել. «Ինտերֆաքս»
«Ֆրանսիայի արևելքում կորոնավիրուսով վարակված ինը տարեկան մի ֆրանսիացի, չնայած կոնտակտ էր ունեցել172 մարդու, այդ թվում նաև նրա մերձավոր հարազատների հետ, այնուամենայնիվ նրանցից ոչ մեկին չի վարակել»,-ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, երեքշաբթի այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Տղայի հետ կոնտակտ ունեցած բոլոր մարդիկ կարանտինացվել են:
Մինչև տղայի մոտ կորոնավիրուսի հայտնաբերելը, նա հաճախել էր Վերին Սավոյի միանգամից երեք լեռնադահուկային դպրոցի բաժանմունքներ:
The Guardian- ը նշում է, որ տղան պատկանում է վարակվածների այն խմբին, որը կապված է եղել բրիտանացի Սթիվ Ուոլշի հետ: Վերջինս բրիտանացի առաջին քաղաքացին է, որի մոտ հայտնաբերել են COVID-19:
Ուոլշը կորոնավիրուսով վարակվել էր հունվար ամսին Սինգապուրում կայացած համաժողովի ժամանալ: Այնուհետև նա միացել էր հինգ հոգուց բաղկացած իր ընտանիքին և 10 մեծահասակ բրիտանացիների խմբին՝ թռչելով Լոնդոնից դեպի Վերին Սավոյան՝ «Contamine-Montjoie» լեռնադահուկային հանգստավայր:
The Guardian- ը նշում է, որ Ֆրանսիայի առողջապահական մարմինները, որոնք ուսումնասիրում են այդ երևույթը, ենթադրում են, որ երեխաները չեն կարող լինել վիրուսի հիմնական տարածողը:
https://www.interfax.ru/world/705278