COVID-19- ի տարածման ֆոնին Իրանը ազատ է արձակել ավելի քան հարյուր հազար բանտարկյալի
Կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացի ազատ է արձակվել Իրանի բանտերից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամխոսեյնա Էսմեյլիի հայտարարությանը։
«Ազատելով հարյուր հազար բանտարկյալի, մենք նաև ազատվեցինք ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացիներից»,- շեշտել է Էսմեյլին:
Նշվում է, որ խոսքն այն բանտարկյալների մասին է, որոնք լուրջ հանցագործությունների համար չեն ձերբակալվել, և վտանգ չեն ներկայացնում հասարակության համար:
Ապրիլի 21-ի դրությամբ Իրանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 83,5 հազար դեպք, մահացել է 5.2 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1374 նոր դեպք
- Իրանում կորոնավիրուսի 73303 դեպք է գրանցվել. Ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան