«Մարսել» ՖԱ-ն հյուրընկալել է արգելափակման պայմաններում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց
«Մարսել» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ ակումբի ուսումնամարզական կենտրոնում հյուրընկալում է մի խումբ կանանց, որոնք դարձել են ընտանեկան բռնության զոհեր:
Ինչպես գրում է RFI-ն, կանանց նկատմամբ բռնությունը կտրուկ աճ է գրանցել Ֆրանսիայում կորոնավիրուսային կարանտինի պայմաններում:
18 կանանցից մի քանիսը երեխաների հետ են գտնվում ակումբի կենտրոնի այն սենյակներում, որոնք սովորաբար նախատեսված են ակումբի ուսումնամարզական թևի երիտասարդ խաղացողների համար։
Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար կիրառվող սահմանափակումների պատճառով, որոնք ներկայացվել են մարտի 17-ից, «L'Olympique de Marseille»-ը չի գործում ու խաղեր չի անցկացնում։ Ակումբը պատրաստակամություն է հայտնել տրամադրել իր 46 ազատ սենյակները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին